Հոդված 8
Հոդված 8
Ծրագիրը
8.1 Ծրագիրն Իրականացնողը.
ա) Կպատրաստի, կիրականացնի, կգործարկի և կսպասարկի Ծրագիրը խելամիտ ֆինանսական և տեխնիկական աշխատակարգերի համաձայն և էապես համաձայն Ծրագիրն Իրականացնողի և KfW-ի միջև համաձայնեցված Ծրագրի հայեցակարգի համապատասխան,
բ) Ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների նախապատրաստումն ու վերահսկողությունը կհանձնարարի անկախ, որակյալ խորհրդատու ինժեներների կամ խորհրդատուների, իսկ Ծրագրի իրականացումը՝ որակյալ ընկերությունների,
գ) Կշնորհի Վարկից ֆինանսավորվող (սույնի Հոդված 10.1 բ) համաձայն) ապրանքների և ծառայությունների պայմանագրերը՝ նախապես հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում,
դ) Կվարի հաշվապահությունը կամ կպատվիրի հաշվապահությունը վարել այնպես, որ անվերապահորեն ցույց տրվեն Ծրագրի համար պահանջվող բոլոր ապրանքների և ծառայությունների համար կատարված բոլոր ծախսերը և հստակորեն հատկորոշվեն սույն Վարկից ֆինանսավորվող ապրանքները և ծառայությունները,
ե) Հնարավորություն կտա KfW-ին և նրա ներկայացուցիչներին ցանկացած ժամանակ ստուգել այս հաշվապահական գրքերն ու գրանցումները և ցանկացած ու բոլոր այլ փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ծրագրի իրականացմանը և դրա գործողություններին, և այցելել Ծրագրի և դրան վերաբերող բոլոր կայանքները,
զ) KfW-ին կտրամադրի Ծրագրի վերաբերյալ և դրա հետագա առաջընթացի վերաբերյալ ցանկացած և ողջ տեղեկատվությունն ու փաստաթղթերը, ըստ KfW-ի պահանջի,
է) անհապաղ KfW-ին կփոխանցի Վարկառուի կողմից ՏՀԶԿ-ից կամ դրա անդամների՝ այսպես կոչված «Պաշտոնական զարգացման աջակցության ազատ վարկերի թափանցիկության համաձայնագրի» ներքո ցանկացած հարցում, որը կհաջորդի Վարկից ֆինանսավորվող ապրանքների և ծառայությունների համար պայմանագրերի շնորհմանը և կհամաձայնեցնի KfW-ի հետ այսպիսի ցանկացած հարցմանը տրվող պատասխանը,
թ) Նախքան առաջին հատկացումը կատարի և KfW-ին տրամադրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության ուսումնասիրություն (ԲՍԱԳ/ESIA)՝ համաձայն ազգային օրենսդրության և միջազգային չափորոշիչների, մասնավորապես ԵՄ ԲԱԳ դիրեկտիվի (2011/92/EU) և
ժ) KfW-ին տրամադրի, նախքան առաջին հատկացումը, Բնապահպանական և սոցիալական կառավարման ծրագիրը (ԲՍԿԾ/"ESMP") ազգային օրենսդրության և միջազգային չափորոշիչների հետ համապատասխանությամբ:
8.2 Ծրագիրն Իրականացնողը և KfW-ը կորոշեն սույնի Հոդված 8.1-ին վերաբերող մանրամասները Առանձին համաձայնագրով:
8.3 Վարկառուն և Ծրագիրն Իրականացնողը
ա) Կապահովեն Ծրագրի լիարժեք ֆինանսավորումը և KfW-ին, նրա պահանջով, կտրամադրեն ապացույց առ այն, որ սույն Վարկից չվճարված ծախսերը մարված են և
բ) Անհապաղ և սեփական նախաձեռնությամբ կտեղեկացնեն KfW-ին ցանկացած և բոլոր հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում կամ լրջորեն վտանգում են Ծրագրի իրականացումը, դրա գործողությունները կամ նպատակը:
8.4 Վարկառուն կօժանդակի Ծրագիրն Իրականացնողին Ծրագրի իրականացման ժամանակ պատշաճ ինժեներական և ֆինանսական աշխատակարգերի համապատասխան և սույն Համաձայնագրի ներքո Ծրագիրն Իրականացնողին պարտավորությունների իրականացման ընթացքում և մասնավորապես Ծրագիրն Իրականացնողին՝ շնորհելու ցանկացած և բոլոր թույլտվությունները, որոնք անհրաժեշտ են Ծրագրի իրականացման համար:
8.5 Կառավարական Համաձայնագրում սահմանված դրույթները, որոնք հայտնի են Վարկառուին, կկիրառվեն Վարկի ներքո ֆինանսավորվող ապրանքների փոխադրման նկատմամբ: