Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 7

Սույն Համաձայնագրի վավերականությունը և ներկայացուցչությունը

7.1 Նախքան առաջին հատկացումը, պատշաճ ժամկետին Վարկառուն KfW-ին կտրամադրի KfW-ի կողմից բավարար համարվող ապացույց առ այն, որ Վարկառուն բավարարել է իր սահմանադրության և այլ օրենքների բոլոր պահանջները սույն Համաձայնագրի ներքո իր բոլոր պարտավորությունների օրինական ստանձնման համար:

7.2 Ֆինանսների նախարարը և այն անձինք, որոնք կնշանակվեն նախարարի կողմից KfW-ի հետ աշխատանքի համար և կլիազորվեն նախարարի կողմից վավերացված ստորագրության նմուշներով, կներկայացնեն Վարկառուին սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում: Ծրագիրն Իրականացնողի Գլխավոր տնօրենը և այն անձինք, որոնք կնշանակվեն նրա կողմից KfW-ի հետ աշխատանքի համար և կլիազորվեն նրա կողմից վավերացված ստորագրության նմուշներով, կներկայացնեն Ծրագիրն Իրականացնողը սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում: Ներկայացուցչական լիազորությունների ժամկետը չի լրանա, մինչև նրա՝ այդ պահի դրությամբ հաստատված Վարկառուի ներկայացուցչից բացահայտ արտահայտված հրաժարականը չստացվի KfW-ի կողմից:

7.3 Սույն Համաձայնագրի ցանկացած լրամշակում կամ լրացում, ինչպես նաև սույն Համաձայնագրի ներքո կողմ հանդիսացող անձանց կողմից հայտարարությունները և ծանուցումները պետք է արվեն գրավոր կերպով: Ցանկացած այսպիսի ծանուցում կամ հայտարարություն ընդունվում է, եթե այն ստացվել է կողմ հանդիսացող համապատասխան անձի հետևյալ հասցեին կամ համապատասխան կողմ հանդիսացող անձի այն այլ հասցեին, որի մասին ծանուցվել է համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող անձին.

KfW-ին՝ KfW

Փոստարկղ 11 11 41

60046 Մայնի Ֆրանկֆուրտ

Գերմանիա

Ֆաքս. +49 69 7431-2944

Վարկառուին՝ Հայաստանի Հանրապետություն

Ֆինանսների նախարարություն

1 Մելիք-Ադամյան փողոց,

Երևան

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս: +374 10 537125

Ծրագիրն Իրականացնողը. Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ

1 Զորավար Անդրանիկի փողոց

0084 Երևան

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս: 374 10 720121

7.4 Սույն Համաձայնագրի լրամշակումների համար, որոնք կազդեն միայն KfW-ի և Վարկառուի միջև իրավական հարաբերությունների վրա, չի պահանջվում Ծրագիրն Իրականացնողի հավանությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։