Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 5

Հատկացումների դադարեցում և վաղաժամկետ մարում

5.1 Վարկառուն կարող է ցանկացած պահի՝

ա) Հոդված 8-ի ներքո պարտավորությունների իրականացմանը ենթակա, չեղարկել դեռևս չհատկացված վարկային գումարները, և

բ) մարել Վարկն ամբողջովին կամ մասամբ՝ մարման ժամկետին ընդառաջ:

5.2 KfW-ը կարող է չկասեցնել հատկացումները, եթե

ա) Վարկառուն չի կատարել KfW-ի առջև ունեցած պարտավորությունները՝ ժամկետին չիրականացնելով վճարումները,

բ) սույն Համաձայնագրի, Վարկային և ծրագրային համաձայնագիր I-ի կամ սույն Համաձայնագրին առնչվող առանձին համաձայնագրերի ներքո պարտավորությունները խախտվել են,

գ) Ծրագիրն Իրականացնողը չի կարող ապացուցել, որ վարկային գումարներն օգտագործվել են ըստ նախանշված նպատակի, կամ

դ) ի հայտ են գալիս արտակարգ հանգամանքներ, որոնք խաթարում կամ լրջորեն վտանգում են Ծրագրի իրականացումը, ընթացքը կամ նպատակայնությունը կամ սույն Համաձայնագրի ներքո Վարկառուի կողմից ստանձնված վճարման պարտավորությունների կատարումը:

5.3 Եթե տեղ է գտել Հոդված 5.2 ա), բ) կամ գ) կետում նշված իրադրություններից որևէ մեկը և այն չի վերացվել KfW-ի կողմից որոշված ժամկետում, որն այնուամենայնիվ, սահմանվում է առնվազն 30 օր, KfW-ը կարող է.

ա) Հոդված 5.2 ա) և 5.2 բ) կետերում մասնավորեցված դեպքերում պահանջել բոլոր վճարման ենթակա վարկային գումարների անհապաղ մարում, ինչպես նաև գոյացած բոլոր տոկոսագումարների և այլ լրացուցիչ վճարների կատարում,

b) Հոդված 5.2 գ) կետում մասնավորեցված դեպքում՝ պահանջել այն վարկային գումարների անհապաղ մարումը, որոնց նախասահմանված նպատակային օգտագործումը Ծրագիրն Իրականացնողը չի կարողանա ապացուցել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։