Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ «ՀՀ ԵՎ KFW ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ I» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (10.2 ՄԼՆ ԵՎՐՈ) ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-12-05-ից մինչև 2022-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1

Վարկի գումարը և նպատակը

1.1 KfW-ը Վարկառուին կտրամադրի Վարկ, որը չի գերազանցի

10,200,000.00 եվրոն

(բառերով՝ տասը միլիոն երկու հարյուր հազար եվրո)

(«Վարկ»):

1.2 Վարկառուն կնպատակաուղղի ողջ գումարը Ծրագիրն Իրականացնողին համաձայն Հոդված 2-ում առաջադրված պայմանների: Ծրագիրն Իրականացնողը կօգտագործի Վարկը՝ բացառապես ֆինանսավորելու ապրանքներն ու ծառայությունները (i) բարձր լարման հաստատուն հոսանքի («ԲԼՀՀ») փոխակերպիչ կայանի(ՓԿ), ինչպես նաև Այրումում (Հայաստանի Հանրապետություն) 500/400/220 ԿՎ հզորությամբ ենթակայանի կառուցման համար, (ii) 500 ԿՎ հզորությամբ մինչև Վրաստանի սահմանը հասնող օդային գծի կառուցման համար, (iii) գոյություն ունեցող 220 ԿՎ հզորությամբ գծի՝ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանին միացման, ինչպես (iv) խորհրդատվական ծառայությունների համար, հաշվի առնելով, որ (i) – (iv) կետերում թվարկված միջոցառումներն ու գործողությունները կազմում են «Ծրագիրը», ինչպես նաև առաջնայնորեն վճարելու արտարժույթի փոխանակման ծախսերը: Ծրագիրն Իրականացնողը և KfW-ը կորոշեն Ծրագրի մանրամասները և Վարկից ֆինանսավորվող ապրանքները և ծառայությունները առանձին համաձայնագրով («Առանձին համաձայնագիր»):

1.3 Վարկառուի կամ Ծրագիրն Իրականացնողի կողմից հարկերը և պետական այլ ծախսերը, ինչպես նաև ներկրման հետ կապված տուրքերը չպետք է ֆինանսավորվեն Վարկի միջոցներով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։