Հոդված 3
Հոդված 3
Հատկացումներ
3.1 KfW-ը Վարկից հատկացումները կկատարի համաձայն Ծրագրի առաջընթացի և Ծրագիրն Իրականացնողի դիմումի: Վարկառուն, Ծրագիրն Իրականացնողը և KfW-ը Առանձին համաձայնագրով համաձայնում են հատկացման ընթացակարգի վերաբերյալ, մասնավորապես՝ այն ապացույցների, որոնք ապահովվում են Ծրագիրն Իրականացնողի կողմից և վկայում են խնդրված վարկային գումարների նախասահմանված նպատակային օգտագործման հանձնառությունը:
3.2 KfW-ը իրավունք կունենա մերժել հատկացումներ կատարել 2018թ.-ի դեկտեմբերի 30-ից հետո: