Հոդված 4
Հոդված 4
Պարտավորավճար, տոկոսավճար և մարում
4.1 Վարկառուն պետք է վճարի պարտավորավճար՝ տարեկան Վարկի չհատկացված գումարների 0,25%-ի չափով: Պարտավորավճարը հաշվարկվում է այն ժամանակահատվածի համար, որն սկսվում է սույն Համաձայնագրի ստորագրումից հետո երեք ամիս անց և ավարտվում այն օրը, երբ հատկացումները հաշվանցվեն:
4.2 Վարկառուն պետք է վճարի Վարկի նկատմամբ տոկոսագումար տարեկան 0,75 % դրույքաչափով: Տոկոսագումարը կգանձվի հատկացումների հաշվանցման օրերից մինչև Հոդված 4.9-ում մասնավորեցված KfW-ի հաշվին մարումների մուտքագրումը:
4.3 Վարկառուն պետք է վճարի պարտավորավճար, տոկոսավճար և ժամկետանց մարումների նկատմամբ ցանկացած տոկոսագումար՝ համաձայն Հոդված 4.5-ի կիսամյակային կտրվածքով հունիսի 30-ին և դեկտեմբերի 30-ին այդ օրն ավարտվող կիսամյակի համար: Առաջին պարտավորավճարը ենթակա կլինի վճարման առաջին տոկոսագումարի վճարման հետ միասին:
4.4 Վարկառուն Վարկը կմարի հետևյալ կերպ[.1 ]:
Մարում N Օրը Տարին Գումարը՝ եվրոյով
1 30 հունիս 2025 170,000.00
2 30 դեկտեմբեր 2025 170,000.00
3 30 հունիս 2026 170,000.00
4 30 դեկտեմբեր 2026 170,000.00
5 30 հունիս 2027 170,000.00
6 30 դեկտեմբեր 2027 170,000.00
7 30 հունիս 2028 170,000.00
8 30 դեկտեմբեր 2028 170,000.00
9 30 հունիս 2029 170,000.00
10 30 դեկտեմբեր 2029 170,000.00
11 30 հունիս 2030 170,000.00
12 30 դեկտեմբեր 2030 170,000.00
13 30 հունիս 2031 170,000.00
14 30 դեկտեմբեր 2031 170,000.00
15 30 հունիս 2032 170,000.00
16 30 դեկտեմբեր 2032 170,000.00
17 30 հունիս 2033 170,000.00
18 30 դեկտեմբեր 2033 170,000.00
19 30 հունիս 2034 170,000.00
20 30 դեկտեմբեր 2034 170,000.00
21 30 հունիս 2035 170,000.00
22 30 դեկտեմբեր 2035 170,000.00
23 30 հունիս 2036 170,000.00
24 30 դեկտեմբեր 2036 170,000.00
25 30 հունիս 2037 170,000.00
26 30 դեկտեմբեր 2037 170,000.00
27 30 հունիս 2038 170,000.00
28 30 դեկտեմբեր 2038 170,000.00
29 30 հունիս 2039 170,000.00
30 30 դեկտեմբեր 2039 170,000.00
31 30 հունիս 2040 170,000.00
32 30 դեկտեմբեր 2040 170,000.00
33 30 հունիս 2041 170,000.00
34 30 դեկտեմբեր 2041 170,000.00
35 30 հունիս 2042 170,000.00
36 30 դեկտեմբեր 2042 170,000.00
37 30 հունիս 2043 170,000.00
38 30 դեկտեմբեր 2043 170,000.00
39 30 հունիս 2044 170,000.00
40 30 դեկտեմբեր 2044 170,000.00
41 30 հունիս 2045 170,000.00
42 30 դեկտեմբեր 2045 170,000.00
43 30 հունիս 2046 170,000.00
44 30 դեկտեմբեր 2046 170,000.00
45 30 հունիս 2047 170,000.00
46 30 դեկտեմբեր 2047 170,000.00
47 30 հունիս 2048 170,000.00
48 30 դեկտեմբեր 2048 170,000.00
49 30 հունիս 2049 170,000.00
50 30 դեկտեմբեր 2049 170,000.00
51 30 հունիս 2050 170,000.00
52 30 դեկտեմբեր 2050 170,000.00
53 30 հունիս 2051 170,000.00
54 30 դեկտեմբեր 2051 170,000.00
55 30 հունիս 2052 170,000.00
56 30 դեկտեմբեր 2052 170,000.00
57 30 հունիս 2053 170,000.00
58 30 դեկտեմբեր 2053 170,000.00
59 30 հունիս 2054 170,000.00
60 30 դեկտեմբեր 2054 170,000.00
_________________________
Մարման ժամանակացույցը հիմնված է այն ենթադրության վրա, որ Վարկային և ծրագրային համաձայնագիրը կստորագրվի 2014թ.-ի 4-րդ կիսամյակում: Եթե այն ստորագրվի ավելի ուշ, ապա փոփոխություններ կարվեն մարման ժամանակացույցում:
4.5 Եթե վճարման վերջնաժամկետին մարման վճարվելիք գումարը KfW-ի տրամադրության տակ չէ, ապա KfW-ը կարող է ավելացնել ժամկետանց մարումների տոկոսադրույքը մինչև բազիսային դրույքաչափին գումարած 3 % տարեկան այն ժամանակահատվածի համար, որը սկսվում է վճարման օրը և ավարտվում այն օրը, երբ այդ մարումները հաշվանցվում են KfW-ի՝ Հոդված 4.9-ում նշված հաշվի համարին: «Բազիսային դրույքաչափը» այն տոկոսադրույքն է, որը սահմանվում է Deutsche Bundesbank-ի կողմից, որպես բազիսային դրույքաչափ կոնկրետ վճարման վերջնաժամկետին կիրառելի դրույքաչափով: Տոկոսագումարների ժամկետանցության դեպքում, KfW-ը կարող է պահանջել վնասի փոխհատուցում: Այսպիսի վնասները չպետք է գերազանցեն հաշվարկված գումարի չափը, որը գանձում է տոկոսագումար այսպիսի ժամկետանց տոկոսավճարների նկատմամբ վճարման վերջնաժամկետի օրվա բազիսային դրույքաչափին ավելացնելով տարեկան 3%:
4.6 Պարտավորավճարը, տոկոսավճարները և ժամկետանց պարտավորությունների հետ կապված ցանկացած գանձում, ըստ Հոդված 4.5-ի կհաշվարկվի 30 օրից կազմված ամիսներով 360 օրից բաղկացած տարվա կտրվածքով:
4.7 Չհատկացված կամ վաղաժամկետ մարված գումարները պետք է հաշվանցվեն հավասար համամասնություններով բոլոր վճարման ենթակա մարման վճարումների դիմաց, եթե KfW-ը, իր սեփական հայեցողությամբ, չի որոշում փոխհատուցման մեկ այլ այլընտրանք կոնկրետ դեպքի համար, հատկապես՝ ավելի փոքր ծավալի գումարների դեպքում:
4.8 KfW-ը իրավունք ունի հաշվանցել, սեփական հայեցողությամբ, սույն Համաձայնագրի կամ KfW-ի և Վարկառուի միջև կնքված որևէ այլ վարկային համաձայնագրի ներքո պարտավորությունների դիմաց վճարումների համար:
4.9 Վարկառուն այսպիսի վճարումների դիմաց հակընդդեմ հաշվանցումների բացառմամբ սույն Համաձայնագրի ներքո բոլոր վճարումները կատարի եվրոյով հետևյալ հաշվին՝
Ստացող՝ KfW Bankengruppe
SWIFT-BIC: KFWIDEFF
IBAN: DE92 5002 0400 0010 1316 98