Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 9

Ծրագրի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և փոխանցումը

9.1 Զարգացման ոլորտում համագործակցության առավելագույն թափանցիկության և արդյունավետության միջազգայնորեն ընդունված սկզբունքների համաձայն KfW-ը հրապարակում է Ծրագրի և դրա ֆինանսավորման մասին ընտրված տեղեկատվությունը (ներառյալ գնահատման զեկույցները) համաձայնագրի ստորագրմանը նախորդող բանակցությունների փուլում, Ծրագրին վերաբերող համաձայնագրի (համաձայնագրերի) իրագործման փուլում և համաձայնագրերի կնքումից հետո (այսուհետ՝ «Ողջ ընթացքում»):

Տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է KfW-ի կայքում՝ KfW Զարգացման Բանկ բաժնում (http://transparenz.kfw-entwicklungsbank.de/):

Ծրագրի և դրա ֆինանսավորման մասին տեղեկատվության հրապարակումը (կամ KfW-ի, կամ երրորդ անձանց կողմից ըստ ստորև բերված Հոդված 9.3-ի) չի ներառում որևէ համաձայնագրային փաստաթուղթ կամ որևէ զգայուն ֆինանսական կամ բիզնեսին առնչվող մանրակրկիտ տեղեկատվություն Ծրագրում ներառված կողմերի կամ դրա ֆինանսավորման վերաբերյալ, ինչպես օրինակ՝

ա) Ներքին ֆինանսական տվյալների մասին տեղեկատվություն,

բ) Բիզնես ռազմավարություններ,

գ) Ներքին կորպորատիվ ուղեցույցներ և զեկույցներ,

դ) Ֆիզիկական անձանց մասին անձնական տվյալներ,

ե) Կողմի ֆինանսական դիրքի վերաբերյալ KfW-ի ներքին վարկանիշը:

9.2 KfW-ը ներկայացնում է Ծրագրի և դրա Ողջ ընթացքում ֆինանսավորման մասին ընտրված տեղեկատվությունը ներքոհիշյալ անձանց՝ մասնավորապես ապահովելու թափանցիկությունը և արդյունավետությունը

ա) KfW-ի մասնաճյուղերին;

բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը և դրա իրավասու մարմիններին, պաշտոնյաներին, հաստատություններին, գերատեսչություններին կամ սուբյեկտներին,

գ) Գերմանական երկկողմ զարգացման համագործակցության մեջ ներգրավված այլ իրականացնող կազմակերպություններին, մասնավորապես Gesellschaft fՖr Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH,

դ) Վիճակագրական տվյալների հավաքմանը մասնակցող միջազգային կազմակերպություններին կամ նրանց անդամներին, հատկապես Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպությունը (ՏՀԶԿ) և դրա անդամներին:

9.3 Բացի այդ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը խնդրել է KfW-ին՝ Ծրագրի և Ողջ ընթացքում դրա ֆինանսավորման վերաբերյալ ընտրված տեղեկատվությունը ներկայացնել հետևյալ անձանց, որոնք կհրապարակեն տեղեկատվության հատվածներն ըստ նպատակայնության.

ա) Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը Միջազգային աջակցության թափանցիկության նախաձեռնության նպատակներով (http://www.bmz.de/de/was_wir_machen/wege/transparenz-fuer-mehr-Wirksamkeit/index.html);

բ) Գերմանիայի Առևտրի և Ներդրումների գործակալությանը՝ շուկայի հետազոտության տեղեկատվության նպատակներով,

(http://www.gtai.de/GTAI/Navigation/DE/trade.FOO);

գ) ՏՀԶԿ-ին՝ ֆինանսական հոսքերի մասին հաշվետվությունների կազմման նպատակով, զարգացման ոլորտում համագործակցության համատեքստում, (http://stats.oecd.org/);

դ) Զարգացան Գնահատման Գերմանական Ինստիտուտին (DEval) ընդհանրապես Գերմանիայի զարգացման համագործակցությունը գնահատելու նպատակով՝ ապահովելու թափանցիկությունը և արդյունավետությունը: (http://www.deval.org/de/).

9.4 Բացի այդ, KfW -ը իրեն իրավունք է վերապահում փոխանցել (այդ թվում՝ նաև հրապարակման նպատակներով) Ծրագրի և Ողջ ընթացքում դրա ֆինանսավորման մասին տեղեկատվությունը այլ երրորդ անձանց՝ պաշտպանելու իր օրինական շահերը:

KfW-ը տեղեկատվությունը չի փոխանցում այլ երրորդ կողմերի, եթե Վարկառուի կամ Ծրագիրն Իրականացնողին՝ չփոխանցվող տեղեկատվության հետ կապված օրինական շահերը գերակշռում են KfW-ի՝ այդ տեղեկատվության փոխանցման առումով ունեցած շահերը: Վարկառուի և Ծրագիրն Իրականացնողի օրինական շահերը մասնավորապես ներառում են Հոդված 9.1-ում նշված զգայուն տեղեկատվության գաղտնիությունը, որի հրապարակման հնարավորությունը բացառվում է: Բացի այդ, KfW-ը իրավունք ունի փոխանցել տեղեկատվություն երրորդ կողմերի, եթե սա անհրաժեշտ է օրենսդրական կամ կանոնակարգային պահանջներով, կամ եթե դա պահանջվում է դատարանում կամ վարչական վարույթում հայցեր կամ այլ օրինական իրավունքներ ներկայացնելու կամ պաշտպանելու:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։