Հոդված 10
Հոդված 10
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը տեղի է ունենում իրավասու մարմիններից մեկի հարցման հիման վրա կամ այն իրավասու մարմնի նախաձեռնությամբ, որի կարծիքով այդ համագործակցությունը հետաքրքրություն է ներկայացնում մյուս իրավասու մարմնի համար:
2. Համագործակցության հարցումը պետք է պարունակի.
ա/ հարցում կատարող և հարցվող մարմինների անվանումները,
բ/ գործի էության շարադրանքը,
գ/ հարցման նպատակը և հիմնավորումը,
դ/ խնդրվող աջակցության բովանդակության նկարագրությունը,
ե/ հարցումը հավուր պատշաճի կատարելուն նպաստող այլ տեղեկատվություն:
3. Աջակցության մասին հարցումը ուղարկվում է գրավոր: Անհետաձգելի դեպքերում հարցումը կարող է հաղորդվել բանավոր՝ հետագա գրավոր հաստատմամբ ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում, այդ թվում՝ տեքստը փոխանակելու տեխնիկական միջոցներ օգտագործելով: Հարցման իսկության հետ կապված կասկածների կամ հարցումը ուշացնելու դեպքում կարող է պահանջվել լրացուցիչ հաստատում:
4. Աջակցություն ցուցաբերելու հարցումը ստորագրվում է հարցումը ուղարկող իրավասու մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և հաստատվում է այդ մարմնի զինանշանով կնիքով: