Հոդված 20
Հոդված 20
1. Սույն Համաձայնագրի ավանդապահ է հանդիսանում ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարությունը:
Ավանդապահը Կողմերին անմիջապես տեղյակ է պահում.
սույն Համաձայնագրի ցանկացած ստորագրման մասին և Համաձայնագրի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման համար ցանկացած ծանուցում ի պահ հանձնելու մասին,
սույն Համաձայնագրի` ուժի մեջ մտնելու ժամկետի մասին,
Համաձայնագրից դուրս գալու յուրաքանչյուր ծանուցման մասին` սույն Համաձայնագրի 19 հոդվածի 2-րդ կետին համապատասխանությամբ ուղղորդված,
սույն Համաձայնագրին առնչվող ցանկացած այլ ծանուցման ստացման մասին:
Կատարվել է ք. Աստանայում, 9 դեկտեմբերի, 2009թ., մեկ օրինակով, ռուսերեն լեզվով: Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է ավանդապահի մոտ, որը յուրաքանչյուր Կողմին կուղարկի դրա վավերացված պատճենը:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2014թ. մարտի 5-ին