Հոդված 19
Հոդված 19
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից: Կողմերի համար, որոնք ներպետական ընթացակարգերն անցկացրել են ավելի ուշ, սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահի` համապատասխան ծանուցագիրը ստանալու օրվանից:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դրա մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին: Դուրս գալու մասին որոշումը ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից` դուրս գալու մասին ծանուցումը ստանալուց հետո վաթսուն օրվա ընթացքում: