Հոդված 4
Հոդված 4
Կողմերը համագործակցությունն իրականացնում են հետևյալ հիմնական ձևերով.
նորմատիվ իրավական ակտերի, վիճակագրական, վերլուծական և այլ նյութերի ու տեղեկատվության փոխանակում,
հսկողական գործունեության, ինչպես նաև մարդկանց առևտրի հետ կապված հանցագործությունների կանխարգելման, խափանման և բացահայտման վերաբերյալ փորձի փոխանակում,
մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում երկկողմանի, բազմակողմանի համակարգող և այլ խորհրդակցությունների, աշխատանքային հանդիպումների, խորհրդատվությունների կազմակերպում,
դատախազների համակարգող (հսկողական) իրավասությունների շրջանակներում համաձայնեցված այցելություններ պրոբլեմատիկ շրջաններ, առաջին հերթին՝ սահմանամերձ շրջաններ` մարդկանց առևտրի դեմ պայքարի միջոցների կատարելագործման նպատակով,
համատեղ գիտական հետազոտությունների իրականացում, գիտագործնական խորհրդաժողովների և սեմինարների կազմակերպում մարդկանց առևտրի դեմ պայքարի թեմայով,
կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում, այդ թվում՝ դատախազության աշխատակիցների փորձառնության կազմակերպում, որոնք մասնագիտացած են մարդկանց առևտրի դեմ պայքարում,
հնարավորության դեպքում՝ ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստերի ժամանակ մարդկանց առևտրի դեմ պայքարի արդյունքների և խնդիրների քննարկում: