Հոդված 11
Հոդված 11
1. Հարցվող կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման արագ և հնարավորինս լրիվ կատարման համար:
Հարցում կատարող Կողմը անմիջապես տեղյակ է պահվում հարցումը կատարելուն խոչընդոտող հանգամանքների, ինչպես նաև դրա կատարումը հետաձգող հանգամանքների մասին:
2. Եթե հարցման առարկան չի համապատասխանում հարցվող իրավասու մարմնի իրավասությունների շրջանակին կամ վերջինս ինչ-որ պատճառով չի կարող ապահովել դրա պատշաճ կատարումը, նա այն փոխանցում է այլ իրավասու մարմնի և այդ մասին անմիջապես տեղեկացնում է հարցումը ուղարկող Կողմին:
3. Հարցվող Կողմը իրավունք ունի պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են հարցումը լիարժեք կատարելու համար:
4. Եթե հարցում կատարող Կողմի իրավասու մարմինը պարզում է, որ հարցում կատարելն անհրաժեշտ է, նա անմիջապես այդ մասին տեղեկացնում է հարցվող Կողմի իրավասու մարմնին:
5. Հարցումը կատարելիս կիրառվում է հարցվող Կողմի օրենսդրությունը: