Հոդված 14
Հոդված 14
1. Հարցվող Կողմը հնարավորինս կարճ ժամանակահատվածում տեղեկացնում է հարցում կատարող Կողմին կատարված հարցման արդյունքների մասին:
2. Կատարված հարցման արդյունքները, առանց հարցվող Կողմի համաձայնության, չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան նշվածները, որոնց համար դրանք հարցվել կամ տրամադրվել են:
3. Սույն Համաձայնագրի շրջանակներում, հարցում կատարող Կողմի կողմից ստացված տեղեկությունները երրորդ կողմին հաղորդելու համար անհրաժեշտ է այդ տեղեկությունները տրամադրող Կողմի նախնական համաձայնությունը: