Հոդված 3
Հոդված 3
Կողմերի համագործակցության հիմնական ուղղություններն են.
համագործակցություն մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում իրավական նորմատիվ բազայի կատարելագործման ուղղությամբ,
փորձի փոխանակում մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում, տուժողների, հատկապես՝ կանանց և երեխաների պաշտպանության վերաբերյալ օրենքների կատարման նկատմամբ հսկողության կազմակերպման և իրականացման ոլորտում,
ազգային փորձի փոխանակում իրենց իրավասությունների շրջանակներում մարդկանց առևտրի զոհերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ,
Կողմերի իրավասությունների շրջանակներում մարդկանց առևտրի հետ առնչություն ունեցող անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ փորձի փոխանակում,
Կողմերի իրավասությունների շրջանակներում ազգային մակարդակում, մարդկանց առևտրի զոհերի սոցիալական վերականգնման միջազգային առաջավոր փորձի իրականացում,
մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում գիտահետազոտական գործունեություն,
մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացված կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում: