Հոդված 8
Հոդված 8
Կողմերը փոխադարձաբար փոխանակում են գիտական հետազոտությունների արդյունքներ, հրապարակումներ, գիտամեթոդական և այլ նյութեր մարդկանց առևտրի դեմ պայքարի, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտներում:
Կողմերը կազմակերպում են գիտագործնական կոնֆերանսներ, սեմինարներ, կլոր սեղաններ՝ նվիրված մարդկանց առևտրի հակազդեցության խնդիրներին, կատարում են համատեղ գիտական հետազոտություններ: