Հոդված 1
Հոդված 1
Քանի որ հեծանվորդները դասվում են ճանապարհային երթևեկության հատուկ խոցելի դասին, Ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիայում առաջարկվում է նախատեսել նրանց անվտանգության բարձրացմանը և խթանմանն ուղղված նոր միջոցներ: Բացի տվյալ հոդվածից` այդ միջոցները վերաբերում են 11-րդ, 16-րդ, 23-րդ և 27-րդ հոդվածներին:
Այդ կապակցությամբ, որպես սահմանումներ, առաջարկվում է ներառել «հեծանվային արահետ» և «երթևեկության հեծանվային գոտի» հասկացությունները (g-բիս) և g-տեր) ենթակետեր), որոնք համապատասխանում են հեծանիվների երթևեկության համար առանձնացված ենթակառուցվածքի հատակագծման երկու տեսակների: Այդ երկու սահմանումները զուգահեռաբար կներառվեն 1968 թվականի` Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին Վիեննայի կոնվենցիայում, որտեղ կներառվի առանձին ուղղում: