Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ, ՕՊՏԻԿԱԿԱՆ, ԹՎԱՅԻՆ, ԼԱԶԵՐԱՅԻՆ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՏԻՊԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 2 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-10-18-ից մինչև 2016-01-09։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան և նպատակը

գործել է մինչև 2016-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան և նպատակը

1. Սույն օրենքը սահմանում է մշակույթի, գրականության, գիտության, արվեստի բնագավառների ստեղծագործությունների հեղինակների, կատարողների, հնչյունագրեր արտադրողների, ֆիլմ արտադրողների, համակարգչային ծրագրեր և տվյալների բազաներ պատրաստողների (այսուհետ` ստեղծագործողներ) ստեղծագործությունները, կատարումները ամրագրված մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների (այսուհետ՝ կրիչ), որոնք դասվում են ԱՏԳ ԱԱ դասակարգչի 852329, 852340, 852380 ծածկագրերին (բացառությամբ 85232910, 85234011, 85234012, 85234013, 85238010 ծածկագրերին դասվող կրիչների) վրա պարտադիր դրոշմավորման ենթակա հսկիչ նշաններով (այսուհետ` դրոշմապիտակ) դրոշմավորման, դրոշմապիտակների տրամադրման, հաշվառման, օգտագործման և պահպանման կարգը, ինչպես նաև սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

2. Ստեղծագործության հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքի իրավատիրոջ և դրոշմավորման ենթակա կրիչներ արտադրողի կամ ներմուծողի միջև ծագող այլ հարաբերությունները կարգավորվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Կրիչների դրոշմապիտակներով դրոշմավորումը նպատակ ունի`

1) պաշտպանել մշակույթի, գրականության, գիտության, արվեստի բնագավառների ստեղծագործողների, համակարգչային ծրագրեր և տվյալների բազաներ պատրաստողների հեղինակային իրավունքները, կատարողների, հնչյունագրեր արտադրողների, ֆիլմ արտադրողների հարակից իրավունքները.

2) կրիչները կեղծումից պաշտպանելու միջոցով` պաշտպանել սպառողների շահերը.

3) տնտեսավարող սուբյեկտների համար` ապահովել արդարացի մրցակցային պայմաններ և ապրանքային նշանների լրացուցիչ պաշտպանվածություն.

4) ստեղծել լրացուցիչ պայմաններ` հարկային եկամուտների հավաքագրման և Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման համար:

4. Սույն օրենքի կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:

(1-ին հոդվածը փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-44-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։