Հոդված 10
Հոդված 10.
Սահմանել, որ`
ա) կապիտալի գործառնություններից եկամուտների գծով` սույն օրենքով նախատեսված ընդհանուր գումարը` Երևան քաղաքի մասով, տարվա ընթացքում փաստացի գերազանցած մուտքերն ուղղվում են Երևան քաղաքում 1987-1991 թվականներին պետական կամ հասարակական կարիքների համար իրացված տարածքների բնակտարածություններից զրկված, ինչպես նաև վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների (ներառյալ` շենքերի վերաբնակեցման և քանդման խնդիրների) լուծմանը.
բ) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները յուրաքանչյուր ծրագրի համար չեն կարող գերազանցել վերջինիս գծով` սույն օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը.
գ) 2003 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի շարունակի 2002 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.
դ) 2002 թվականի ընթացքում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում` գանձապետական հատուկ հաշվում.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դոտացիաներ տրամադրելու համար նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի` սույն օրենքի 9-րդ հոդվածի «բ» կետին համապատասխան կատարված բաշխումն ըստ առանձին համայնքների.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրացուցային օրվա ընթացքում, սահմանում է Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2005 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով` տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.
ը) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին մասի 1.1-րդ կետի «ե» և «զ» ենթակետերով թվարկված` Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները 2002 թվականին (մինչև Երևան քաղաքի կարգավիճակի մասին օրենքի ընդունումը) ամբողջությամբ ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը.
թ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման 2002 թվականի ֆոնդը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումներով և վերստուգումներով` հարկերը և պարտադիր այլ վճարները թաքցնելու համար գանձված գումարներից 10 տոկոս մասհանումների հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման և սոցիալական զարգացման 2002 թվականի ֆոնդը` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով գանձված մաքսավճարի հաշվին:
Նշված ֆոնդերի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով: Ֆոնդերի միջոցները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող ամենամսյա հաշվետվության հիման վրա, ձևակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ընթացիկ ու կապիտալ ծախսերի հոդվածներում` որպես պետական բյուջեի համապատասխան ծախս: