Հոդված 12
Հոդված 12.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`
ա) անհրաժեշտության դեպքում, վերաբաշխել սույն օրենքի 9-րդ հոդվածի «դ» կետով հաստատված ծախսերի նախահաշվով սահմանված գործառնական և վարչական ծախսերը (ըստ ենթահոդվածների), այն պայմանով, որ թույլ չտրվի դրանց գծով սույն օրենքով հաստատված սահմանաչափերի գերազանցում, ինչպես նաև գործառնական և վարչական ծախսերի յուրաքանչյուր ենթահոդվածի գծով նախատեսված ծախսերի կրճատում 15 տոկոսի չափով կամ ավելացում 30 տոկոսի չափով.
բ) բյուջետային վարկերի գծով առկա պարտավորությունների դիմաց, սույն օրենքի համաձայն, «Ոռոգում» ՓԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերի պետական բաժնեմասի ձեռքբերման գործարքի իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը մեկ օրով տրամադրել 11,660.2 մլն դրամ անտոկոս վարկ, այն հաշվի չառնելով կենտրոնական բանկի նկատմամբ կառավարության պարտավորությունների հաշվարկներում: