Հոդված 11
Հոդված 11.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2002 թվականին, անհրաժեշտության դեպքում`
ա) վերաբաշխել սույն օրենքի N 1 և N 5 հավելվածներով սահմանված ծախսային ծրագրերի միջև` դրանց գծով սույն օրենքով հաստատված հատկացումները`
աա) նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման գծով, սույն օրենքով սահմանված հատկացումների գումարի ավելացման համար, առանց սահմանափակման,
աբ) աղետի գոտում 2002 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի առաջնահերթ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բյուջետային հատկացումների վերաբաշխումների համար սահմանված չափաքանակի շրջանակներում,
ագ) այլ դեպքերում` սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում` այն պայմանով, որ թույլ չտրվի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման յուրաքանչյուր ենթախմբի գծով` սույն օրենքով հաստատված հատկացումների ծավալի կրճատում 15 տոկոսի չափով կամ ավելացում 30 տոկոսի չափով.
բ) վերաբաշխել սույն օրենքի N 1 և N 5 հավելվածներում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին և ենթախմբին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև` նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար` սույն օրենքով հաստատված հատկացումները.
գ) նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած բյուջետային պարտքերի մարմանը, սույն օրենքով նախատեսվածի դիմաց, առաջնահերթ կարգով լրացուցիչ ուղղել սույն օրենքով սահմանված`
գա) բյուջետային մուտքերի` եկամուտների և պաշտոնական տրանսֆերտների, բյուջետային վարկերի վերադարձից ստացվող, ինչպես նաև պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով ներգրավվող միջոցների (առանց համապատասխան ծախսային ծրագրերի իրականացման համար նշանակված նպատակային մուտքերի) հանրագումարին, պետական բյուջեի կատարման ընթացքում, գերազանցած լրացուցիչ մուտքերի գումարը (բացառությամբ համապատասխան ծախսային ծրագրերի իրականացման հետ կապակցված նպատակային մուտքերի),
գբ) բյուջետային ելքերի` ծախսերի (ներառյալ` վարկավորում` հանած մարումը) և պետական պարտքի մարման բնագավառում պետական բյուջեի կատարման ընթացքում առաջացած խնայողությունները (բացառությամբ նպատակային մուտքերի հաշվին իրականացվող համապատասխան ծախսային ծրագրերի և սույն հոդվածի «աբ» և «ագ» ենթակետերում և «բ» կետում նշված դեպքերի).
դ) փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին և ենթախմբին դասվող` սույն օրենքի N 1 և N 5 հավելվածներով սահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների ցանկերում.
ե) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված հիմքերով հայցադիմումներ, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.
զ) նախորդ տարիների պետական բյուջեների մասին օրենքներով սահմանված` պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով, հիշյալ օրենքներով նախատեսված հատկացումների` 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդի սահմաններում, 2002 թվականի բյուջետային տարում շարունակել դրանց ֆինանսավորումը նույն աղբյուրից և նշված միջոցների հաշվին կատարված ծախսերն առանձին հավելվածով արտահայտել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.
է) պահպանելով սույն օրենքի 9-րդ հոդվածի «ա» և «զ» կետերով ծախսային ծրագրերի գծով հաստատված հատկացումների ընդհանուր գումարները` վերաբաշխել դրանք` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների.
ը) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեում` սույն օրենքով հաստատված ծախսերի և պետական պարտքի մարումների ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես` մինչև 2002 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների կուտակման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված գանձապետական հատուկ հաշվում միջոցների առկա մնացորդները.
թ) 2001-2002 թվականներին պետական բյուջեներով նախատեսված պաշտոնական տրանսֆերտների և արտաքին վարկերի ստացումը 2002 և 2003 թվականների ընթացքում արտացոլել այդ տարիների պետական բյուջեներում` դրանք ուղղելով 2001 և 2002 թվականների ընթացքում այդ միջոցների չստացման հետևանքով ձևավորված պարտքերի մարմանը.
ժ) բյուջետային տարվա արդյունքներով` գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի գումարը` օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից և այլ արտաքին աղբյուրներից ստացված վարկերի` սույն օրենքով նախատեսված մարումների գծով տնտեսումների առաջացման հետևանքով պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների գումարի` սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված ընդհանուր գումարի նկատմամբ գերազանցման չափով.
ժա) թույլ տալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` սույն հոդվածի «ա»-«դ», «է» և 10-րդ հոդվածի «բ» կետերով` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին վերապահված իրավասության իրականացման շրջանակներում կատարվող հատկացումների վերաբաշխումներին համապատասխան, ինչպես նաև իրենց կանոնադրական լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացման կամ ենթակա հիմնարկները` օրենքի համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման անհրաժեշտությունից ելնելով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով փոփոխել և (կամ) լրացնել սույն օրենքի N 10 հավելվածով այդ մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկը.
ժբ) Հայաստանի Հանրապետության հարկային կամ մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային և մաքսային պարտավորությունների մարման համար անհրաժեշտ վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից` առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.
ժգ) կապիտալի գործառնություններից եկամուտների գծով` սույն օրենքով նախատեսված ընդհանուր գումարը` Երևան քաղաքի մասով, տարվա ընթացքում փաստացի գերազանցած մուտքերն ուղղել Երևան քաղաքում 1987-1991 թվականներին պետական կամ հասարակական կարիքների համար իրացված տարածքների բնակտարածություններից զրկված, ինչպես նաև վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների (ներառյալ` շենքերի վերաբնակեցման և քանդման խնդիրների) լուծմանը.
ժդ) չգերազանցելով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած, ինչպես նաև բյուջետային այլ միջոցների հաշվին իրականացվող ծախսերի գծով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարները, փոխկապակցված փոփոխություններ կատարել սույն օրենքի 9-րդ հոդվածի «ա» և «զ» կետերով հաստատված ծախսային ծրագրերի ֆինանսավորման աղբյուրներում.
ժե) մարդասիրական և բարեգործական ծրագրերի շրջանակներում` ազատ շրջանառության մաքսային ռեժիմով ներմուծվող ապրանքների դիմաց մաքսային մարմինների կողմից գանձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների` ծրագիր իրականացնող կազմակերպություններին պետական բյուջեից փոխհատուցելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի հայտերով կատարվող փոխհատուցումներն, ինչպես նաև ծրագիր իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործարքներով մատակարարների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պայմաններով կատարվող փոխհատուցումներն իրականացնել պետական բյուջեից` առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերն ու ստացված եկամուտներն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.
ժզ) նախորդ տարիների բյուջետային պարտքերի մարման նպատակով սույն օրենքով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի հաշվին 2002 թվականի բյուջետային տարում չմարվող պարտքերի մարման գծով սահմանել մորատորիում` մինչև երեք տարի ժամկետով.
ժէ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման, ինչպես նաև կնիքների պատրաստման թույլտվության համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները 2002 թվականին իրականացնել պետական բյուջեից` առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերն ու ստացված եկամուտներն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում: