Հոդված 9
Հոդված 9.
Հաստատել`
ա) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների, սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.
բ) Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տրամադրվող հատկացումների` ըստ գործոնների բաշխման ենթակա հետևյալ ընդհանուր ծավալները`
- «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` 6,162,577.0 հազար դրամ, որից 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը` 1,500.0 հազար դրամ,
- «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` 1,479,423.0 հազար դրամ:
Սահմանել, որ համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով, սույն օրենքով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի` ըստ համայնքների բյուջեների բաշխման նպատակով «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով իրականացվող հաշվարկներում օգտագործվում են յուրաքանչյուր համայնքի գծով հաշվարկված հողի հարկի և գույքահարկի 2000 թվականի տարեկան ցուցանիշները (առանց տույժերի, տուգանքների և 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների գումարների).
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2002 թվականի ծախսերի նախահաշիվը` 1,349,576.1 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն).
դ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի`
- ծախսերի նախահաշիվը` 10,227,070.3 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն), որից վարչական ծախսերը` 1,838,625.9 հազար դրամ,
- կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը` 1,801,395.3 հազար դրամ.
ե) Աղետի գոտում 2002 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի առաջնահերթ ծրագիրը` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.
զ) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին 2002 թվականին ֆինանսավորման ենթակա ծախսերի (ըստ իրականացվող ծրագրերի, ծախսատեսակների և դրանց կատարողների) ցանկը` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.
է) Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով 2002 թվականի բյուջետային տարում էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող կարևոր նշանակության սպառողների ցանկը` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն.
ը) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2002 թվականի բյուջեն, եկամուտների և ծախսերի գծով 47,107,903.9 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն.
թ) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2002 թվականի տարեկան ծրագրի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերը` սույն օրենքի N 8 հավելվածի համաձայն.
ժ) Սևանա լճի մասին 2002 թվականի տարեկան ծրագրի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերը` սույն օրենքի N 9 հավելվածի համաձայն.
ժա) սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող ծրագրերի, արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկների և ներկայացուցիչների գործունեության ապահովման ծրագրերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և արտաքին այլ դոնորների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում 2002 թվականին իրականացվող նպատակային ծրագրերի) համար 2002 թվականին իրականացվող գնումների անվանացանկը, ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման` սույն օրենքի N 10 հավելվածի համաձայն: