Հոդված 13
Հոդված 13.
Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2002 թվականի բյուջետային տարվա ընթացքում ուղղակի վարկավորմամբ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորում չիրականացնել:
բ) սույն օրենքի 5-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված չափաքանակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը 2002 թվականի բյուջետային տարվա ընթացքում կարող է իրականացվել բացառապես «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված` ֆինանսական շուկայում պետական արժեթղթերի ձեռքբերման և օտարման միջոցով: