Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Սահմանել, որ`

ա) 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության փոխադարձ զուտ պարտավորությունների տարեկան չափաքանակը կազմելու է մինչև 8,350.0 մլն դրամ: Պարտավորությունների նշված սահմանաքանակը կարող է գերազանցվել միայն եռամսյակների ընթացքում` եռամսյակի վերջում պահպանելով մինչև 8,350.0 մլն դրամի մակարդակը: Ընդ որում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների գերազանցումը եռամսյակի ընթացքում չի կարող լինել ավելի, քան նախորդ եռամսյակում հավաքագրված աճողական հարկային եկամուտների 10 տոկոսը.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռի ստորև ներկայացվող պահանջների և պարտավորությունների տարբերությամբ`

բա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահանջները Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ`

- Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրված վարկեր,

- Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր.

բբ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ`

- Հայաստանի Հանրապետության կառավարության հաշիվներ,

- Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության հաշիվներ,

- ծրագրերի իրագործման գրասենյակների հաշիվներ,

- Հայաստանի Հանրապետության կառավարության ցպահանջ ավանդներ,

- Հայաստանի Հանրապետության կառավարության ժամկետային ավանդներ,

- Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հաշիվ.

գ) միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ նպատակային վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների բոլոր հաշիվները, Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի շրջանակներում, տեղափոխվում են առևտրային բանկերից կենտրոնական գանձապետարան և սպասարկվում են մեկ հաշվով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։