Հոդված 10. Խորհրդանշանի` որպես պաշտպանիչ նշանի գործածությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաև այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների բժշկական ծառայությունների կողմից

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաև այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների բժշկական ծառայությունները, ինչպես խաղաղ, այնպես էլ զինված ընդհարումների ժամանակ խորհրդանշանը, որպես պաշտպանիչ նշան, գործածում են միայն իրենց բժշկական անձնակազմը, բժշկական կազմավորումները, սանիտարատրանսպորտային միջոցները և բժշկական գույքը տարբերակելու նպատակով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված բժշկական անձնակազմին թևկապներ և վկայականներ են տալիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաև այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների բժշկական ծառայությունները: