Գլուխ 4 · ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 19. Խորհրդանշանի, անվանման և տարբերակիչ ազդանշանների գործածության սահմանափակումը
Հոդված 19. Խորհրդանշանի, անվանման և տարբերակիչ ազդանշանների գործածության սահմանափակումը
Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է գործածել`
ա) խորհրդանշանը` որպես պաշտպանիչ կամ տարբերակիչ նշան, ինչպես նաև տարբերակիչ ազդանշաններ, որոնք կհակասեն սույն օրենքին, կոնվենցիաներին, 1-ին և 2-րդ արձանագրություններին ու խորհրդանշանի գործածության կանոններին.
բ) անվանումներն իրավաբանական անձանց անուններում, ապրանքային նշաններում, ինչպես նաև այնպիսի նպատակներով, որոնք չեն համապատասխանում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման սկզբունքներին.
գ) ցանկացած նշանի պատկեր, այդ թվում` սպիտակ խաչ կարմիր ֆոնի վրա, որոնք սխալմամբ կարող են նույնացվել որպես պաշտպանիչ նշան գործածվող խորհրդանշանի հետ: