Գլուխ 2 · ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՆՇԱՆ
Հոդված 11. Խորհրդանշանի` որպես պաշտպանիչ նշանի գործածությունը քաղաքացիական բժշկական կազմավորումների կողմից
Հոդված 11. Խորհրդանշանի` որպես պաշտպանիչ նշանի գործածությունը քաղաքացիական բժշկական կազմավորումների կողմից
Զինված ընդհարման ժամանակ քաղաքացիական բժշկական անձնակազմի, բժշկական կազմավորումների, սանիտարատրանսպորտային միջոցների, բժշկական գույքի տարբերակման համար խորհրդանշանը, որպես պաշտպանիչ նշան, գործածվում է առողջապահության բնագավառի պետական կառավարման հանրապետական մարմնի թույլտվությամբ և դրա վերահսկողության ներքո:
Զինված ընդհարման ժամանակ սույն հոդվածի առաջին մասում նշված բժշկական անձնակազմին թևկապներ և վկայականներ է տալիս առողջապահության բնագավառի պետական կառավարման հանրապետական մարմինը: