Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանները

Կարմիր խաչի խորհրդանշանը սպիտակ ֆոնի վրա պատկերված խաչ է, որը կազմված է ուղիղ անկյան տակ հատվող և ֆոնի եզրին չհասնող միևնույն հաստության և միևնույն երկարության հորիզոնական և ուղղահայաց կարմիր գծերից:

Կարմիր մահիկի խորհրդանշանը սպիտակ ֆոնի վրա պատկերված կարմիր մահիկ է, որի ձևն ու ուղղվածությունն ազատ են, և որի ծայրերը չեն շոշափում ֆոնի եզրերը:

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանները (այսուհետ` խորհրդանշան) կարող են օգտագործվել որպես տարբերակիչ կամ պաշտպանիչ նշաններ:

Խորհրդանշանի պատկերումը և գործածության կարգը սահմանվում են սույն օրենքով, կոնվենցիաներով, 1-ին և 2-րդ արձանագրություններով, ինչպես նաև խորհրդանշանի գործածության կանոններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։