Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

զինված հակամարտություն` կոնվենցիաների 2-րդ հոդվածում, 1-ին արձանագրության 1-ին հոդվածի 4-րդ կետում և 2-րդ արձանագրության 1-ին հոդվածում սահմանված իրավիճակները.

հոգևոր անձնակազմ` հոգևոր սպասավորներ, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հոգևոր ծառայության նպատակով մշտապես կամ ժամանակավորապես գտնվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, այլ զինվորական կազմավորումներում, բժշկական կազմավորումներում, սանիտարատրանսպորտային միջոցներում, քաղաքացիական պաշտպանության ուժերում.

բժշկական կազմավորումներ` ստացիոնար կամ շարժական բժշկական հաստատություններ և քաղաքացիական կամ զինվորական այլ կազմավորումներ, որոնք հիմնական կամ ժամանակավոր հիմունքներով ստեղծված են վիրավորներին, հիվանդներին, նավաբեկյալներին և աղետից տուժածներին որոնելու, տարահանելու, փոխադրելու, ախտորոշելու և բուժելու համար, ներառյալ` առաջին բուժօգնությունը և հիվանդության կանխարգելումը.

բժշկական անձնակազմ` հիմնական կամ ժամանակավոր հիմունքներով նշանակված անձինք` վիրավորներին, հիվանդներին, նավաբեկյալներին և աղետից տուժածներին որոնելու, տարահանելու, փոխադրելու, ախտորոշելու և բուժելու համար, ներառյալ` առաջին բուժօգնությունը և հիվանդության կանխարգելումը, ինչպես նաև բժշկական կազմավորումների տնտեսական և նյութատեխնիկական ապահովումը.

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժում` շարժում, որն ընդգրկում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների ֆեդերացիան ու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունները, որոնք ճանաչված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի անդամ են.

տարբերակիչ ազդանշան` ազդանշան կամ հաղորդում, որն 1-ին արձանագրության առաջին հավելվածին համապատասխան նախատեսված է բացառապես բժշկական կազմավորումների կամ սանիտարատրանսպորտային միջոցների նույնականացման համար.

սանիտարատրանսպորտային միջոցներ` մշտական կամ ժամանակավոր օգտագործման օդային, վերգետնյա, ծովային, գետային փոխադրամիջոցներ` ռազմական կամ քաղաքացիական, որոնք նախատեսված են բժշկական անձնակազմին, վիրավորներին, հիվանդներին, նավաբեկյալներին, աղետից տուժածներին և բժշկական գույքը փոխադրելու, ինչպես նաև զինված ընդհարման կողմի հսկողության տակ գտնվող բժշկական այլ ծառայությունների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։