Հոդված 12. Խորհրդանշանի` որպես պաշտպանիչ նշանի գործածությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից
Հոդված 12. Խորհրդանշանի` որպես պաշտպանիչ նշանի գործածությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից
Զինված ընդհարման ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաև այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների բժշկական ծառայությունների ենթակայությանը հանձնված Հայկական Կարմիր խաչի ընկերության բժշկական անձնակազմի, բժշկական կազմավորումների, սանիտարատրանսպորտային միջոցների, բժշկական գույքի տարբերակման համար խորհրդանշանը գործածվում է որպես պաշտպանիչ նշան: Զինված ընդհարման ժամանակ նշված անձնակազմի, կազմավորումների, միջոցների և գույքի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաև զինվորական պաշտոնատար անձանց և զինված ուժերի կառավարման մարմինների հրամաններն ու կարգադրությունները:
Զինված ընդհարման ժամանակ սույն հոդվածի առաջին մասում նշված բժշկական անձնակազմին թևկապներ և վկայականներ են տալիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաև այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների բժշկական ծառայությունները: