Հոդված 13. Խորհրդանշանի` որպես պաշտպանիչ նշանի գործածությունը չեզոք և զինված ընդհարումներին չմասնակցող այլ պետությունների Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների բժշկական կազմավորումների կողմից
Հոդված 13. Խորհրդանշանի` որպես պաշտպանիչ նշանի գործածությունը չեզոք և զինված ընդհարումներին չմասնակցող այլ պետությունների Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների բժշկական կազմավորումների կողմից
Մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմինների համաձայնությամբ և Հայկական Կարմիր խաչի ընկերության վերահսկողության ներքո չեզոք և զինված ընդհարումներին չմասնակցող այլ պետությունների Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների բժշկական անձնակազմը, բժշկական կազմավորումները և սանիտարատրանսպորտային միջոցները կարող են հանձնվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաև այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների ենթակայությանը և կարող են տարբերակվել պաշտպանիչ նշան հանդիսացող խորհրդանշանով: Զինված ընդհարման ժամանակ նշված անձնակազմի, կազմավորումների և միջոցների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաև զինվորական պաշտոնատար անձանց և զինված ուժերի կառավարման մարմինների հրամաններն ու կարգադրությունները:
Զինված ընդհարման ժամանակ սույն հոդվածի առաջին մասում նշված բժշկական անձնակազմին թևկապներ և վկայականներ են տալիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաև այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների բժշկական ծառայությունները: