Գլուխ 3 · ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ՆՇԱՆ
Հոդված 17. Խորհրդանշանի` որպես տարբերակիչ նշանի գործածությունը խաղաղ ժամանակ
Հոդված 17. Խորհրդանշանի` որպես տարբերակիչ նշանի գործածությունը խաղաղ ժամանակ
Խաղաղ ժամանակ վիրավորներին, հիվանդներին, նավաբեկյալներին և աղետից տուժածներին բժշկական անվճար օգնություն ցուցաբերող անձնակազմին, որպես հիվանդների փոխադրամիջոց օգտագործվող ավտոմեքենաները և բացառապես հիվանդների, վիրավորների, նավաբեկյալների և աղետից տուժածների խնամքի համար նախատեսված օգնության կայանները տարբերակելու համար խորհրդանշանի` որպես տարբերակիչ նշանի գործածությունը թույլատրվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության հատուկ որոշմամբ: