Հոդված 2. Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության և պաշտպանության ոլորտում
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության և պաշտպանության ոլորտում
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության և պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները բխում են 1949 թվականի օգոստոսի 12-ի` «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին», «Ծովում զինված ուժերի կողմից վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների վիճակի բարելավման մասին», «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին», «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» ժնևյան կոնվենցիաներից (այսուհետ` կոնվենցիաներ), նշված կոնվենցիաներին կից 1977 թվականի հունիսի 8-ի` «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» լրացուցիչ արձանագրությունից (այսուհետ` 1-ին արձանագրություն), 1977 թվականի հունիսի 8-ի` «Միջազգային բնույթ չկրող զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» կից լրացուցիչ արձանագրությունից (այսուհետ` 2-րդ արձանագրություն), ինչպես նաև 1965 թվականի` Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 20-րդ միջազգային կոնֆերանսի ընդունած «Ազգային ընկերությունների կողմից Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության մասին» կանոններից` 1991 թվականի փոփոխություններով և լրացումներով հանդերձ (այսուհետ` խորհրդանշանի գործածության կանոններ):