Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՆՇԱՆ

Հոդված 9. Խորհրդանշանը, որպես պաշտպանիչ նշան, գործածելու ընդհանուր պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Խորհրդանշանը, որպես պաշտպանիչ նշան, գործածելու ընդհանուր պահանջները

Զինված ընդհարման ժամանակ խորհրդանշանը, որպես պաշտպանիչ նշան, գործածվում է կոնվենցիաներին և 1-ին և 2-րդ արձանագրություններին համապատասխան` հատուկ պաշտպանությունից օգտվող բժշկական և հոգևոր անձնակազմերի, բժշկական կազմավորումների, սանիտարատրանսպորտային միջոցների և բժշկական գույքի տարբերակման նպատակով:

Խորհրդանշանի չափսը պետք է լինի հնարավորինս մեծ` դրա տեսանելիությունն առավելագույն հեռավորություններից ապահովելու համար:

Զինված ընդհարման ժամանակ սույն օրենքում նշված բժշկական և հոգևոր անձնակազմերն իրենց կարգավիճակի հավաստման համար պարտավոր են ձախ ձեռքին կրել թևկապ և իրենց մոտ ունենալ կոնվենցիաներով և 1-ին արձանագրությամբ սահմանված` խորհրդանշանի պատկերով և կնիքի դրոշմվածքով վկայական (այսուհետ` վկայական):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։