Գլուխ 3 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ
Հոդված 19. Ազգային ժողովի նախագահի տեղակալի իրավասությունները
Հոդված 19. Ազգային ժողովի նախագահի տեղակալի իրավասությունները
1. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ Ազգային ժողովի նախագահի տեղակալը՝
ա) վարում է Ազգային ժողովի նիստերը.
բ) վարում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունները.
գ) փոխարինում է Ազգային ժողովի նախագահին։
2. Եթե Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է, ապա Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում է վերջինը նրան փոխարինած տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ տարիքով ավագ տեղակալը: