Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-08-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 61. Բաց քվեարկության անցկացման կարգը

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 61. Բաց քվեարկության անցկացման կարգը

1. Նիստը վարողը հայտնում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը, իսկ քվեարկությունից առաջ կրկնում քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց ձևակերպումները, իսկ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում հիշեցնում է նաև, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը։

2. Բաց քվեարկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ, էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:

3. Խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարների կամ քարտուղարների պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տևողությամբ:

4. Քվեարկությունն սկսվում է ազդանշանից հետո: Մինչև քվեարկության ավարտը նիստը վարողին դիմելն արգելվում է:

5. Պատգամավորը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ, կամ սահմանված կարգով հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց:

6. Քվեարկության ավարտից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:

7. Քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա պահպանվում կամ վերականգնվում են, եթե այդ մասին վարման կարգով ելույթում առաջարկում է որևէ պատգամավոր:

8. Պատգամավորի քվեարկությունը՝ կողմ, դեմ, ձեռնպահ, քվեարկության ավարտից հետո չի կարող վիճարկվել և փոփոխվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։