Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-08-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 15 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 112. Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 112. Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը

1. Ազգային ժողովը կարող է ունենալ իր տպագիր օրգանները:

2. Ազգային ժողովի դռնբաց նիստերը հեռարձակվում են Հանրային ռադիոընկերության ուղիղ եթերով, եթե Ազգային ժողովն այլ որոշում չի ընդունում:

3. Զանգվածային լրատվության միջոցներով Ազգային ժողովի աշխատանքի լուսաբանումը կազմակերպում է Աշխատակազմը, որը՝

ա) իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա Ազգային ժողովի պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունը.

բ) իրականացնում է սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված պատգամավորների հայտարարությունների տեսագրությունը, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարի և այլ հաղորդումների արտադրությունը.

գ) անցկացնում է Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի ճեպազրույցներ, մամուլի ասուլիսներ.

դ) թողարկում է տեղեկատվական բնույթի այլ նյութեր:

4. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Աշխատակազմը՝ «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Խմբակցություններին և պատգամավորական խմբերին, ինչպես նաև դրանցում չընդգրկված պատգամավորներին, Ազգային ժողովի նախագահի սահմանած հերթականությամբ, հաղորդման թեմայի շուրջ իրենց տեսակետները ներկայացնելու համար միևնույն հաղորդման ընթացքում (ընդհանուր տևողությունը՝ մինչև 45 րոպե) ապահովվում է հավասար մասնակցություն՝ մինչև 3-ական րոպե տևողությամբ, որից հետո մինչև 15 րոպե տրամադրվում է Աշխատակազմին՝ օրենքները և Ազգային ժողովի որոշումները, դրանց հեղինակների (հիմնական զեկուցողների) և հարակից զեկուցողների ներկայացմամբ, լուսաբանելու համար: Խմբակցություններին և պատգամավորական խմբերին, ինչպես նաև դրանցում չընդգրկված պատգամավորներին հատկացվող ժամանակահատվածի հաղորդման թեման որոշում է Ազգային ժողովի նախագահը՝ հարցը նախապես քննարկելով տվյալ հաղորդմանը նախորդող շաբաթվա Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում: «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերությամբ՝ կիրակի օրը, ժամը 21-ին:

5. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստերի տեսագրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումների և Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների (ձայնագրությունների) արտադրությունն իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությունը:

6. Ազգային ժողովի գործունեության մասին պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվությունների) վերաբերյալ Ազգային ժողովի նախագահին առաջարկություն ներկայացնելու իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահի տեղակալները և հանձնաժողովների նախագահները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։