Հոդված 54. Հերթական նստաշրջանի և եռօրյա նիստերի օրակարգերում նախագծերի ընդգրկման ժամկետները
Հոդված 54. Հերթական նստաշրջանի և եռօրյա նիստերի օրակարգերում նախագծերի ընդգրկման ժամկետները
1. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգ է ընդգրկվում գլխադասային հանձնաժողովի (բոլոր գլխադասային հանձնաժողովների) եզրակացությամբ, սակայն ոչ ուշ, քան շրջանառության մեջ դրվելուց հետո 30-օրյա, իսկ Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերը՝ 40-օրյա ժամկետում։
2. Պատգամավորի առաջադրած օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում է գլխադասային հանձնաժողովի (բոլոր գլխադասային հանձնաժողովների) եզրակացությամբ, սակայն ոչ ուշ, քան հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելուց 60 օր հետո, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:
3. Կառավարության առաջադրած օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում է գլխադասային հանձնաժողովի (բոլոր գլխադասային հանձնաժողովների) եզրակացությամբ։
4. Հերթական նստաշրջանի կամ եռօրյա նիստերի օրակարգում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը կարող է հետաձգվել գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ։