Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-08-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 50. Օրենքի նախագծի առաջադրման կարգը

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 50. Օրենքի նախագծի առաջադրման կարգը

1. Օրենքի նախագիծը համարվում է Ազգային ժողովում առաջադրված, եթե այն սույն օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պաշտոնապես, ինչպես նաև էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով ներկայացվել է Ազգային ժողովի նախագահին:

2. Եթե օրենքի նախագիծն առաջադրել են մի քանի պատգամավորներ, ապա Ազգային ժողովում քննարկումների ընթացքում որպես հեղինակ (հիմնական զեկուցող) հանդես է գալիս նրանցից մեկը: Հեղինակի (հիմնական զեկուցողի) պատգամավորական լիազորությունները դադարելու դեպքում Ազգային ժողովում տվյալ օրենքի նախագծի հետագա քննարկումների ընթացքը որոշվում է սույն օրենքի 53-րդ հոդվածի 2- 6-րդ կետերով սահմանված կարգով:

3. Կառավարությունն օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն առաջադրում է իր որոշմամբ, որը ներառում է՝

ա) սույն օրենքի 47-րդ հոդվածում նշված փաստաթղթերը.

բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Կառավարության լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը.

գ) անհրաժեշտության դեպքում՝ պետության եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։