Անցնել բովանդակությանը
Գլուխ 12 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 94. Հանրապետության Նախագահի հրաժարականի ներկայացման և ընդունման կարգը

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 94. Հանրապետության Նախագահի հրաժարականի ներկայացման և ընդունման կարգը

1. Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետը լրանալուն պես, երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված:

2. Հանրապետության Նախագահի հրաժարականի ներկայացման և ընդունման մասին Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ (տեղեկատվությամբ):

(94-րդ հոդվածը խմբ., փոփ. 03.07.02 ՀՕ-404-Ն, խմբ. 26.02.07 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։