Հոդված 110. Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունը
Հոդված 110. Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունը
1. Հերթական նստաշրջանի և եռօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաև սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ, 79-րդ հոդվածի 3-րդ, 87-րդ հոդվածի 3-րդ, 112-րդ հոդվածի 4-րդ և 113-րդ հոդվածի 2-րդ կետերով նախատեսված հարցերը նախապես քննարկվում են, որպես կանոն, ուրբաթ օրը՝ ժամը 17-ին հրավիրվող Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, որին մասնակցում են Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների և պատգամավորական խմբերի ղեկավարները, Հանրապետության Նախագահի և վարչապետի լիազորած ներկայացուցիչները, Ազգային ժողովի նախագահի հրավիրած անձինք:
2. Աշխատանքային խարհրդակցության արձանագրությունն ստորագրում է նիստը վարողը:
3. Հաշվի առնելով աշխատանքային խորհրդակցությունում ներկայացված առաջարկությունները՝ Ազգային ժողովի նախագահը հաստատում է հերթական նստաշրջանի օրակարգի, դրանում լրացումներ կատարելու մասին և եռօրյա նիստերի օրակարգի նախագծերը և դրանք ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը: