Հոդված 22. Ժամանակավոր հանձնաժողովը և նրա գործունեությունը
Հոդված 22. Ժամանակավոր հանձնաժողովը և նրա գործունեությունը
1. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան՝ ժամանակավոր հանձնաժողովներն ստեղծվում են առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների և փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:
2. Ազգային ժողովը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս սահմանում է նրա խնդիրները, գործունեության ժամկետը և կարգը:
3. Իր գործունեության արդյունքների մասին ժամանակավոր հանձնաժողովը սահմանված ժամկետում զեկուցում է Ազգային ժողովի նիստում:
4. Ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացության, տեղեկանքի հիման վրա պատգամավորը կարող է Ազգային ժողովի նիստում ժամանակավոր հանձնաժողովի՝ իր գործունեության մասին զեկուցումից հետո՝ երկօրյա ժամկետում, սույն օրենքով սահմանված կարգով, ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծ: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ՝ Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում և առաջիկա եռօրյա նիստերի օրակարգի նախագծում:
5. Ժամանակավոր հանձնաժողովի մասնագետները (փորձագետները) աշխատանքի են ընդունվում պայմանագրային կարգով՝ հանձնաժողովի գործունեության ժամկետով: Նրանց կազմն ու թվաքանակը հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
(22-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-404-Ն)