Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-08-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 69. Օրենքի նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 69. Օրենքի նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ

1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ բացառությամբ՝

ա) զեկուցողներին հարցեր չեն տրվում.

բ) սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված և հեղինակների կողմից չընդունված առաջարկությունների հեղինակները մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ մինչև 5 րոպեի ընթացքում.

գ) խմբակցությունների և պատգամավորական խմբերի ներկայացուցիչները ելույթ չեն ունենում։

2. Եզրափակիչ ելույթում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը՝

ա) ընդունել երկրորդ ընթերցմամբ.

բ) սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով փոփոխության ենթարկելու նպատակով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ եռօրյա նիստերի ավարտը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

3. Հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է ներառել կամ հանել ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունները հետևյալ բացառությամբ՝

ա) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը չի կարող համալրվել առաջին ընթերցմամբ չընդունված հոդվածով կամ օրենքի նախագծով.

բ) օրենքի նախագծից կամ նախագծերի փաթեթից չի կարող հանվել առաջին ընթերցմամբ ընդունված հոդված կամ օրենքի նախագիծ:

Քվեարկության ներկայացվող օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կցվում է սույն օրենքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով կազմված նոր ամփոփաթերթիկ:

4. Քննարկումը վերսկսվում է հեղինակի (հիմնական զեկուցողի)՝ մինչև 10 րոպե տևողությամբ ելույթով, որտեղ նա կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել երկրորդ ընթերցմամբ:

5. Եթե սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի կամ 4-րդ կետի համաձայն հեղինակի (հիմնական զեկուցողի) արված առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի նախագիծը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի և եռօրյա նիստերի օրակարգերից, կամ, հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ, առանց լրացուցիչ քննարկման, սույն օրենքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով քվեարկության են դրվում ամփոփաթերթիկում ընդգրկված բոլոր առաջարկությունները, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունվածների:

6. Ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունների քվեարկության ավարտից հետո մինչև 3 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հեղինակը (հիմնական զեկուցողը) և առաջարկել քվեարկությամբ ընդունված առաջարկություններն օրենքի նախագծում կամ նախագծերի փաթեթում ընդգրկելու նպատակով հարցի քննարկումը հետաձգել մինչև հաջորդ եռօրյա նիստերի ավարտը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

7. Քննարկումը վերսկսվում է հեղինակի (հիմնական զեկուցողի)՝ մինչև 3 րոպե տևողությամբ ելույթով, որտեղ նա կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել երկրորդ ընթերցմամբ: Եթե քվեարկության արդյունքում այդ առաջարկը չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ կամ այն չի արվում, ապա օրենքի նախագիծը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի և եռօրյա նիստերի օրակարգերից:

8. Երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը 7-օրյա ժամկետում ուղարկվում է Հանրապետության Նախագահին, Կառավարություն և գլխադասային հանձնաժողով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։