Գլուխ 12 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 91. Պատերազմ հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկության քննարկման կարգը
Հոդված 91. Պատերազմ հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկության քննարկման կարգը
1.Պատերազմ հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը քննարկվում է Ազգային ժողովի հատուկ նիստում՝ սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝
ա) որպես հիմնական զեկուցող հանդես են գալիս Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը, իսկ հարակից զեկուցմամբ` մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները.
բ) մտքերի փոխանակություն տեղի չի ունենում.
գ) եզրափակիչ ելույթով հանդես է գալիս միայն Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը։
2. Ազգային ժողովի նախագահը պատերազմ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ: