Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-12-29-ից մինչև 2014-04-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հոդված 6. Պատգամավորի պարտականությունները

գործել է մինչև 2014-04-12Բացել ARLIS-ում

Հոդված 6. Պատգամավորի պարտականությունները

1. Պատգամավորը պարտավոր է՝

ա) մասնակցել Ազգային ժողովի նիստերին, ինչպես նաև այն հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է.

ա.1) ընդգրկվել մշտական հանձնաժողովի կազմում, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքերի.

ա.2) մասնակցել Ազգային ժողովի այն հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումներին, որոնց կազմում նա ընդգրկված է.

ա.3) պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները.

բ) պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.

գ) ուսումնասիրել քաղաքացիներից ստացված առաջարկությունները և պատասխանել դիմումներին.

դ) սույն օրենքի 6.2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ:

1.1. Ազգային ժողովի սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված նիստերից, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին կետի «ա.2» ենթակետում նշված խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում:

Պատգամավորների բացակայությունները հաշվառում է Ազգային ժողովի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ), իսկ հաշվառված բացակայությունները՝ համապատասխան հիմքերի առկայությամբ հարգելի է համարում Ազգային ժողովի նախագահը:

1.2. Եթե պատգամավորն ընդգրկված է մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում, ապա այդ հանձնաժողովներից մեկի նիստի կամ կազմակերպած խորհրդարանական լսումների անցկացման պահին մեկ այլ հանձնաժողովի նիստին կամ կազմակերպած խորհրդարանական լսումներին մասնակցելու դեպքում համարվում է, որ պատգամավորը կատարել է սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված հանձնաժողովի նիստերին և «ա.2» ենթակետում նշված խորհրդարանական լսումներին մասնակցելու իր պարտականությունը:

2. Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

3. Պատգամավորի կարգավիճակը սահմանվում է Սահմանադրությամբ և օրենքներով:

(6-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց., խմբ. 26.02.07 ՀՕ-111-Ն, փոփ. 30.04.09 ՀՕ-113-Ն, փոփ., լրաց., խմբ. 19.03.12 ՀՕ-111-Ն, լրաց. 13.09.12 ՀՕ-174-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։