Հոդված 6. Պատգամավորի պարտականությունները
Հոդված 6. Պատգամավորի պարտականությունները
1. Պատգամավորը պարտավոր է՝
ա) մասնակցել Ազգային ժողովի նիստերին, ինչպես նաև այն հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է.
ա.1) ընդգրկվել մշտական հանձնաժողովի կազմում, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքերի.
ա.2) մասնակցել Ազգային ժողովի այն հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումներին, որոնց կազմում նա ընդգրկված է.
ա.3) պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները.
բ) պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.
գ) ուսումնասիրել քաղաքացիներից ստացված առաջարկությունները և պատասխանել դիմումներին.
դ) սույն օրենքի 6.2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ:
1.1. Ազգային ժողովի սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված նիստերից, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին կետի «ա.2» ենթակետում նշված խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում:
Պատգամավորների բացակայությունները հաշվառում է Ազգային ժողովի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ):
2. Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված այլ պարտականություններ:
3. Պատգամավորի կարգավիճակը սահմանվում է Սահմանադրությամբ և օրենքներով:
(6-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց., խմբ. 26.02.07 ՀՕ-111-Ն, փոփ. 30.04.09 ՀՕ-113-Ն, փոփ., լրաց., խմբ. 19.03.12 ՀՕ-111-Ն)