Հոդված 10. Համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցը
Հոդված 10. Համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցը
1. Համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցը (այսուհետ` ծախսային գործակից) տվյալ համայնքի սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա ազդեցություն ունեցող` սույն օրենքով սահմանված ծախսային գործոնների արժեքների հանրագումարն է:
2. Ծախսային գործակիցն ուղղակիորեն կախված է`
1) կիրառվող ծախսային գործոնների տեսակից և դրանց արժեքից.
2) համայնքի ծախսային գործակցում յուրաքանչյուր ծախսային գործոնի տեսակարար կշռից (բաժնեմասից):
3. Համայնքների առանձնահատկություններից ելնելով` սույն օրենքում կիրառվում են ծախսային գործակցի վրա ազդեցություն ունեցող այնպիսի ծախսային գործոններ, որոնք հիմնականում ընդհանուր են և ուղղակիորեն ազդում են համայնքային լիազորությունների իրականացման ծախսերի վրա, և դրանց վերաբերյալ տվյալները չափելի, մատչելի և հավաստի են:
4. Համայնքի ծախսային գործակիցը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված հետևյալ ծախսային գործոններով և իրենց համապատասխան տեսակարար կշիռներով.
1) մասշտաբի ծախսային գործոն` Կ.ՄԳ - 30 տոկոս.
2) տրանսպորտային մատչելիության ծախսային գործոն` Կ.ՏՄԳ - 20 տոկոս.
3) համայնքի բարձրադիրության ծախսային գործոն ` Կ.ԲԳ - 20 տոկոս.
4) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոն` Կ.ԲՔԳ - 20 տոկոս.
5) բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոն` Կ.ԲՏԿԳ- 10 տոկոս:
(10-րդ հոդվածը խմբ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)