Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 18. Անցումային և եզրափակիչ դրույթներ

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 18. Անցումային և եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում և կիրառվում դոտացիաների` 2024 թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած:

2. 2022 և 2023 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին դոտացիաները հատկացվում են`

1) տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի, բացառությամբ 2023 թվականի).

2) 2016-2023 թվականներին ձևավորված բազմաբնակավայր համայնքների` «ա» գործոնով նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի, բացառությամբ 2023 թվականի) հանրագումարին:

3. 2022 և 2023 թվականների համար «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Դ.Ա=Դ2016 փաստացի, որտեղ`

Դ.Ա-ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,

Դ2016 փաստացի -ն - 2016 թվականին համայնքներին փաստացի հատկացված դոտացիաների (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի, բացառությամբ 2023 թվականի) ընդհանուր գումարն է:

4. 2022 և 2023 թվականների համար «բ» մասով հատկացվող համահարթեցման դոտացիաների գումարը հաշվարկելիս համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկում չի ներառվում «ա» մասով հատկացվող դոտացիաների գումարը: 2022 և 2023 թվականների համար համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԵԿi = ՀՀi + ԳՀi + ՄՀi + ՊՏi, որտեղ`

ՀՀi-ն - i-րդ համայնքի հողի հարկի գումարն է,

ԳՀi-ն - i-րդ համայնքի գույքահարկի գումարն է,

ՄՀi-ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,

ՊՏi-ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են:

5. (մասն ուժը կորցրել է 16.11.23 ՀՕ-335-Ն)

6. Ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի նոյեմբերի 24-ին ընդունված «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՕ-262 Հայաստանի Հանրապետության օրենքը:

7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(18-րդ հոդվածը խմբ. 05.12.19 ՀՕ-269-Ն, 28.10.21 ՀՕ-345-Ն, լրաց., փոփ. 16.11.23 ՀՕ-335-Ն )

(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2016 թ. նոյեմբերի 12

Երևան

ՀՕ-202-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։