Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-03-12-ից մինչև 2022-05-20։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 10. Պայմանագիր կնքելու մասին որոշումը, անգործության ժամկետը, պայմանագրի կնքումը և պայմանները

գործել է մինչև 2022-05-20Բացել ARLIS-ում

Հոդված 10. Պայմանագիր կնքելու մասին որոշումը, անգործության ժամկետը, պայմանագրի կնքումը և պայմանները

1. Մինչև պայմանագիր կնքելը պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին ոչ ուշ, քան ընտրված մասնակցի մասին որոշման ընդունմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը: Պետական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում սույն մասով նախատեսված հայտարարությունն ուղարկվում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին` ընտրված մասնակցի մասին որոշման ընդունմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը:

2. Պայմանագիր կնքելու մասին որոշումը պարունակում է ամփոփ տեղեկատվություն հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ու հայտարարություն անգործության ժամկետի վերաբերյալ: Անգործության ժամկետը պայմանագիր կնքելու մասին որոշման հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվա և պատվիրատուի կողմից պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման օրվա միջև ընկած ժամանակահատվածն է:

3. Մրցույթի և էլեկտրոնային աճուրդի դեպքում անգործության ժամկետը առնվազն 10 օրացուցային օր է: Գնման այլ ընթացակարգերի համար անգործության ժամկետն առնվազն հինգ օրացուցային օր է:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետը կիրառելի չէ, եթե միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել, որի հետ կնքվում է պայմանագիր:

5. Պատվիրատուն պայմանագիրը կնքում է, եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետում որևէ մասնակից գնումների հետ կապված բողոքներ քննող անձի [հետ] չի բողոքարկում պայմանագիր կնքելու մասին որոշումը: Մինչև անգործության ժամկետը լրանալը կամ առանց պայմանագիր կնքելու մասին հայտարարության հրապարակման կնքված պայմանագիրն առ ոչինչ է:

6. Գնման հետ կապված կողմերի` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով:

(10-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-259-Ն)

(հոդվածը 21.01.22 ՀՕ-4-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։