Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-03-12-ից մինչև 2022-05-20։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-05-20-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

Հոդված 49. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործունեությունը

գործել է մինչև 2022-05-20ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 49. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործունեությունը

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-259-Ն)

1. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-259-Ն)

2. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը չի կարող քննել բողոքը, եթե պարզվում է, որ բողոքարկման գործընթացում ներգրավված է իր հիմնադրած կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպություն, կամ տվյալ բողոքարկման ընթացակարգում ներգրավված է իրեն մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձ (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր) կամ այդ անձի հիմնադրած կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպություն: Եթե առկա է սույն մասով նախատեսված պայմանը, ապա տվյալ բողոքի քննման և որոշման կայացման առնչությամբ սույն մասով սահմանված շահերի բախում ունեցող գնումների հետ կապված բողոքներ քննող անձն ինքնաբացարկ է հայտնում տվյալ բողոքի քննումից: Յուրաքանչյուր բողոքի քննման ժամանակ գնումների հետ կապված բողոքներ քննող անձն ստորագրում է շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը բողոքի վերաբերյալ կայացված որոշման հետ մեկտեղ հրապարակվում է տեղեկագրում:

3. Սույն օրենքի հիման վրա և դրա պահանջների կատարման նպատակով լիազորված մարմինը հաստատում է գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործունեության կարգը:

(49-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-259-Ն)

(հոդվածը 21.01.22 ՀՕ-4-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։