Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-05-18-ից մինչև 2018-01-27։Բացել գործող տեքստը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 22 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 102. Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառությունից հանելը

գործել է մինչև 2018-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 102. Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառությունից հանելը

1. Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառությունից հանվում է հետևյալ դեպքերում.

1) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում իր հեղինակած նախագծի քննարկման սկզբում հիմնական զեկուցողը բացակայում է և սահմանված կարգով հարցի քննարկմանը չի ներկայանում.

2) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո հեղինակը սահմանված կարգով լրամշակված նախագիծ չի ներկայացնում.

3) քվեարկության արդյունքով նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվում.

4) նախագծի հեղինակների պատգամավորական լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, պատգամավորը կամ խմբակցությունն Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով չի տեղեկացնում նախաձեռնությանը միանալու մասին՝ նշելով հիմնական զեկուցողի անունը, ազգանունը.

5) հեղինակը նախագիծը հետ է կանչում:

2. Շրջանառությունից հանվելու դեպքում նախագիծը միաժամանակ հանվում է հերթական նստաշրջանի կամ նիստերի օրակարգերից կամ դրանց նախագծերից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։